ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը րոպե առաջ պետք է խոտանվի. գիտնականների հայտարարությունը

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք, Հայկական լեռնաշխարհ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 71 գիտնականի հայտարարությունը Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ։

Ներկայանում ենք ամբողջությամբ։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, կրկին անդրադառնալով «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը:

ա. Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշումը, ինչպես նաև հեղինակի և այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ և սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային և անհեռատես: Ուստի, այլևս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց և/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ:

բ. Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին և, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի»: