ԳլխավորԼուր

Փոփոխություն՝ նոր դասագրքերի ստեղծման տեխնիկական պահանջներում

Դասագիրք

Հանրակրթական պետական նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման դրամաշնորհային հայտահրավերի տեխնիկական բնութագրում կատարվել է փոփոխություն:

Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 3-րդ, 6-րդ, 8-րդ, 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դրամաշնորհային մրցույթներով ստեղծվող առարկաների դասագրքերը պետք է ունենան 170մմx240մմ (70×100/1/16) կամ 206մմx260մմ (84×108/1/16) ձևաչափերը:

Դրամաշնորհային մրցույթների ծածկագրերն են՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄ-01146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-0001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-00001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-000001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-0000001146», «ՀՀԿԳՄՍՆԴՄ-00000001146»:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի (այսուհետ՝ ուսումնական նյութ) օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների և դրանց էլեկտրոնային տարբերակի:

Հայտերը ներկայացվում են առձեռն՝ մինչև 2024 թվականի ապրիլի սկիզբ: