ԳլխավորԼուր

Դատապարտյալները շաբաթական մեկ անգամ հանձնուք ստանալու հնարավորություն կունենան

Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքի փոխանցման առումով մեղմացումներ են կատարվել: Այդ մասին կառավարության նիստում նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում. մասնավորապես թույլ ենք տալու, որ շաբաթական մեկ անգամ մեկ անձի կողմից հանձնուք ստանալու հնարավորություն տրվի դատապարտյալներին: Համապատասխան միջոցառումներ կիրականացվեն, որից հետո նոր կթույլատրվի հանձնուքի տրամադրումը»,- ասել է նախարարը:

Comment here