Սիսիանցի դիմորդները չեն կարողացել հասնել քննական կենտրոններ, հայտնում է Sputnik Արմենիան։
Բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում գրում են, որ եղանակային պայմանների պատճառով Սիսիանից Գորիս տանող ճանապարհը փակ է, ինչի պատճառով դիմորդները չեն կարողանում մասնակցել միասնական քննությանը
Նշենք, որ այսօր դիմորդները միասնական քննություն են հաձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
ԳԹԿ–ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, քննությունը մեկնարկել է 11.30-ին, 158 հայտագրվածից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն։
Քննության ավարտից հետո ԳԹԿ–ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն տալու տարբերակը։
Գրիգորյանը վստահեցրել է, որ որոշումն անպայման կբխի դիմորդների շահերից, քանի որ նրանք քննությունից բացակայել են իրենց կամքից անկախ հանգամանքներում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



