Բժշկական մայր բուհում մարտի 20-ին, Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, անցկացվեց ուսանողական Stand-up: Տարբեր ֆակուլտետներից մի շարք ուսանողներ հետաքրքիր և ուրախ թեմաներ պատրաստելով՝ համակուրսեցիներին, ընկերներին և մյուս հերացիականներին ժպիտներ պարգևեցին:
Սա կազմակերպված երրորդ ուսանողական Stand-up էր, որի նպատակը գերհագեցած և ծանրաբեռնված առօրյայից ուսանողներին փոքր-ինչ կտրելն էր:
Stand-up-ին ներկա էին նաև պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, դասախոսական կազմը. դահլիճը լեփ-լեցուն էր ուսանողներով: