ԵՊՀ գիտխորհուրդն այսօր իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրել քրեական իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանին, Usanogh.am-ին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Դեկանի 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։
Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։
Հիշեցնենք, որ 1996 թվականից իրավագիտության ֆակուլտետի դեկանն էր Գագիկ Ղազինյանը։