Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Օվանեսովի (ծնված 2022 թ․) դին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ որոնաղափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։



