ԳլխավորԽճանկար

Մեկ տրիլիոն նկարահանում մեկ վայրկյանում. գերարագ տեսախցիկ է ստեղծվել

ԱՄՆ-ի գիտնականները կատարելագործել են աշխարհում ամենաարագ տեսախցիկը, որպեսզի նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների տիպի անտեսանելի գործընթացները: Նկարագրությունը ներկայացված է Science Advances հանդեսում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի քան մեկ տարի առաջ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լիհուն Վանը մշակել է աշխարհում ամենաարագ տեսախցիկը, սարք, որը կարող է 10 տրիլիոն նկարահանումներ անել մեկ վայրկյանում: Այն այնքան արագագործ է, որ կարող է նույնիսկ լույսի շարժումը ցույց տալ դանդաղեցված նկարահանմամբ: Բայց այդ սարքը պիտանի չէր թափանցիկ օբյեկտները կամ այն գործընթացները նկարահանելու համար, որոնք տեղի են ունենում թափանցիկ միջավայրում: Այժմ Լիհուն Վանը եւ նրա գործընկերները ներկայացրել են նոր մշակում, որը զուգակցում է գերարագագործ տեսախցիկը, որը կարող է մեկ տրիլիոն նկարահանում կատարել մեկ վայրկյանում: Սարքը թույլ է տալիս ստանալ թափանցիկ օբյեկտների գերարագ պատկերներ եւ նույնիսկ այնպիսի անտեսանելի երեւույթների, ինչպիսիք են հարվածային ալիքները կամ լազերային իմպուլսները։

Comment here