ԳլխավորՄի կտոր գիրք

Հայնրիխ Հայնե. «Երջանկությունը՝ մի թեթև պոռնիկ…»

Ներկայացնում են գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեի (13 դեկտեմբերի, 1797- 17 փետրվարի, 1856) ստեղծագործություններից՝ ըստ grqamol.am-ի։

***

Երջանկությունը՝ մի թեթև պոռնիկ,
Ով այս ու այն կողմ է թափառում,
Ճակատիդ մազերն է շոյում նա կոկիկ,
Համբուրում ու հեռու սավառնում:

Իսկ դժբախտությունը մի օրիորդ էր,
Սիրառատ մխրճվում էր սրտիդ մեջ
Թվալով, որ անշտապ ու անհաղորդ է,
ասեղնագործում էր մահճիդ մոտ անվերջ:

***

Ծովը փայլատում էր հեռու-հեռվում՝
Անցյալի պայծառ վերջալույսի ներքո,
Մենք նստած էինք ամայի խրճիթում,
Նստած մենակ, լռելյայն ու դժգոհ:

Մառախուղը խտանում, ալեկոծվում էր ծովը
Ճայերն էին այս ու այն կողմ սավառնում,
Մինչդեռ քո աչքերից՝ բազմագորով
Արցունքներն էին մեղմ հորդում:

Ու կաթում էին ձեռքերիդ անհուր
Ու ես անզօր ծնկի եկա քո առաջ,
Եվ ես քո ձեռքերից ձյունաթույր
Խմում էի արցունքները անհառաչ:

Այդ պահից ի վեր կեղեքվում է իմ մարմինը,
Լուռ մահանում է հոգիս թախծից,
Չէ՞ որ ինձ հետ էր չարաբաստիկ կինը,
Ու թունավորվեցի նրա արցունքներից:

***

Ոմանք աղոթում են մադոննային,
Ոմանք էլ նաև՝ առաքյալներին,
Իսկ ես, սակայն, ամեն քայլին՝
Աղոթում եմ միայն չքնաղ արևին։

Տու՛ր ինձ համբույր, տու՛ր ինձ արբանք
Եղի՛ր սիրառատ, ողորմած ինձ հետ,
Բոլոր աղջիկներից՝ ամենաչքնաղ արև
Բոլոր արևներից՝ ամենաչքնաղ աղջիկ։

 Թարգմանությունը գերմաներենից՝
Հասմիկ Մարտիրոսյանի