Ճի՞շտ է, որ 2022-23 ուստարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որը հիմնադրվել է 2007 թվականին, ընդունելություն չի կատարվի։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Ճիշտ է», ի պատասխան նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ շեշտելով, որ դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է։
Որպես պատճառ նախարարը նշեց, որ մի բուհ, որտեղ կան 10-20 դիմորդ, իսկ մի դասախոսը տասնյակ դասընթացներ է տալիս՝ կադրերի սղության պատճառով, չի կարող շարունակել իր գործունեությունը։
Դումանյանը սակայն շեշտեց, որ ամեն ինչ բուհի ձեռքում է. եթե այն կարողանա որակական պահանջներն ապահովել, կշարունակի գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։