ԳլխավորԼուր

Իրանի խորհրդարանը ներկայացրել է Իսրայելը ոչնչացնելու նախագիծ

Իրանի խորհրդարանը

Իսրայելին ոչնչացնելու մասին օրինագիծ է ներկայացվել Իրանի խորհրդարան. համապատասխան փաստաթուղթը տեղադրված է մեջլիսի կայքում, տեղեկացնում է yerkir.am-ը։

Օրինագծի հեղինակներն առաջարկում են իսրայելական պետության ոչնչացումն օրենսդրորեն սահմանել մինչեւ 2041 թվականը: Ենթադրվում է, որ այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի Գազայի հատվածի ազատագրումը: Բացի այդ՝ Իրանի կառավարությանը հանձնարարվում է տնտեսական համագործակցություն հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Իրաքի, Սիրիայի և Վենեսուելայի հետ մինչև 2022 թվականը՝ անկախ նրանց ցանկությունից:

Օրինագիծը նախատեսում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, քանի դեռ Վաշինգտոնը ներողություն չի խնդրել Թեհրանից JCPOA-ից դուրս գալու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Պաշտոնյաների կողմից այս կարգադրությունը խախտելու համար նախատեսվում է աշխատանքից ազատում և  աշխատանքային ցմահ արգելք պետական ապարատում:

Comment here