ԳլխավորԼուր

Կիմ Չեն Ընը չի մահացել եւ նույնիսկ գործարան է բացել

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխող՝ Կորեայի աշխատանքային կուսակցության պաշտոնական պարբերական «Նոդոն Սինմունը» հրապարակել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի լուսանկարները՝ Սունչհոնի պարարտանյութերի գործարանի բացման ժամանակ։

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մայիսի մեկին՝ Աշխատավորի օրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից ի վեր Կիմ Չեն Ընը հրապարակային ոչ մի միջոցառման չէր մասնակցել, եւ լուրեր էին պտտվում նրա վատառողջ լինելու, նույնիսկ՝ մահվան մասին։

Comment here