ԳլխավորԼուր

Կոնսերվատորիան բացեց իր դռներն առաջին կուրս ընդունվածների համար

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան բացեց իր դռներն առաջին կուրս ընդունված ուսանողների համար:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը:

Առաջին կուրսեցիներին տրվեցին անցագրեր, նաև՝ հատուկ պատրաստված դիմակներ: Այսօր նրանք ծանոթացան դասացուցակին, ունեցան առաջին դասերը:

Տեղի ունեցավ նաև արդեն գեղեցիկ ավանդույթ դարձող՝ տարվա լավագույն 12 շրջանավարտների ձայնասկավառակի հանձնման արարողությունը:

Comment here