ԳլխավորԼուր

Կոռնելի համալսարանում արտակարգ միջոցներ են ձեռնարկել օմիկրոն շտամով վարակման դեպքեր հայտնաբերելուց հետո

Կոռնելի համալսարանի վարչակազմը (Իթակա, Նյու Յորքի նահանգ, ԱՄՆ) որոշել է ձմեռային քննություններն առցանց անցկացնել ու համաճարակային կարմիր աստիճան է հայտարարել ուսանողների մոտ օմիկրոն շտամով վարակման դեպքեր հայտնաբերելուց հետո, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Դեկտեմբերի 14-ից համալսարանի գլխավոր մասնաշենքում փակվել են գրադարանները, ուսանողական միջոցառումները չեղարկվել են։

SARS-CoV-2 օմիկրոն շտամով վարակվելու առաջին դեպք ԱՄՆ-ում գրանցվել է դեկտեմբերի 1-ին՝ Կալիֆոռնիայում՝ ՀԱՀ-ից վերադարձած քաղաքացու մոտ։

Տեղեկանք. նոյեմբերի վերջերին հայտնի դարձավ, որ Բոտսվանայում ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել են կորոնավիրուսի B.1.1.529 շտամով վարակման դեպքեր։ Այն S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։

Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՍՊԻԴ-ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Վարակման հարյուրավոր դեպքեր են արդեն գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարեց «մտահոգիչ» ու այն անվանեց «օմիկրոն»։

Դրանով կարող են վարակվել թե COVID-19-ով արդեն վարակվածները, թե պատվաստվածները։