ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ու գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին

Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան

Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2015-18 թվականներին զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ կալանավորել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։