Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության

Ռմբակոծություն, Մարտունի, Արցախ

Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է` կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։

Comment here