ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների.

3.07.2021 թ.՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

4.07.2021 թ.՝ «Օտար լեզուներ»,

5.07.2021 թ.՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

6.07.2021 թ.՝ «Մաթեմատիկա»,

7.07.2021 թ.՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

8.07.2021 թ.՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրել վճարովի և անվճար համակարգերով մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

Comment here