Հունվարի 9-ին ՀՀ-ում մեկնարկել են 2023-2024 ուսումնական տարվա 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունները (առաջին փուլ)։
Աշակերտները ստուգել են իրենց գիտելիքները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերի ճիշտ պատասխանները։
12-րդցիների հաջորդ քննությունը «Մաթեմատիկա»-ն է հունվարի 12-ին։