Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը: Ի նշանավորումն քոլեջի հիմնադիր-կառուցող, երկարամյա տնօրեն Նորայր Աճեմյանի՝ տեղադրվել է նրա կիսանդրին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Նորայր Աճեմյանի դուստր Գայանե Աճեմյանը:
Նորայր Աճեմյաննը 1978-1998 թվականներին ղեկավարել է Սովետական առևտրի Երևանի տեխնիկումը, որը 1999 թվականից անվանակոչվել է նրա անունով։ 1985 թվականին տեխնիկումը ԽՍՀՄ-ի 4600 տեխնիկումների մեջ զբաղեցրել է առաջին տեղը՝ որպես լավագույն ուսումնական հաստատություն, իսկ Նորայր Աճեմյանը՝ որպես լավագույն մանկավարժ, արժանացել է բազմաթիվ շքանշանների:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






