1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմից Կրոնշտադ: Այդ օրն էլ դարձավ Ռուսաստանում և այնուհետև նաև Խորհրդային Միությունում Ռադիոյի օր:
Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին:
Այն կյանքի կոչվեց 1901 թվականին, երբ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կորնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):
1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն: Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը:
Նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվել էր ռադիոյի օրը, այն ԽՍՀՄ տոնացույց մտավ 1945 թվականից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ՝ 2012 թվականից փետրվարի 13-ն էլ նշվում է որպես Ռադիոյի համաշխարհային օր:
Հավելենք, որ 2013-ի նոյեմբերի 1-ին հիմնադրվել ու մինչ օրս գործում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռադիոն։ Առաջին համալսարանական ռադիոն կոչվեց «Ֆամա»՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունա-հռոմեական աստվածուհու անունով: