ԳլխավորԼուր

Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարում

Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews