ԳլխավորԼուր

«Թանգարանների գիշեր». Ժաննա Անդրեասյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էր

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:

Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ՝ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որը ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին։

Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անհատ բարերարի աջակցությամբ: Թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է ցուցադրության հայեցակարգը և նոր ցուցանմուշները:

Ժաննա Անդրեասյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էրԹանգարանում շրջայց են իրականացրել նաև Հայ-հունական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» ֆակուլտետում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները, որոնք ուսումնական պրակտիկա են անցնում թանգարանում:

Միջոցառման շրջանակում թանգարանի հուշային այգում իրականացվել է ինստալացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ժաննա Անդրեասյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էր Ժաննա Անդրեասյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էր