ԳլխավորԼուր

Ռուսաստանում ուսանողը հոսանքահարվել է էլեկտրակիթառից ու մահացել

Ռուսաստանի պետական հումանիտար ​​համալսարան

Բալաշիխայում Ռուսաստանի պետական հումանիտար ​​համալսարանի 23-ամյա ուսանող Դենիս Պ-ն մահացել է էլեկտրակիթառից հոսանքահարվելու հետևանքով։

Համալսարանական անսամբլի բաս-կիթառահարը փորձի ժամանակ միացրել է երաժշտական գործիքը, սկսել է ցնցվել ու կորցրել է գիտակցությունը։

Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն նա մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Նախնական տվյալներով՝ հարվածի պատճառ կարող էր դառնալ լարերն էլեկտրաուժեղացուցիչների հոսանքի լարերի հետ հատվելը կամ կիթառի մալուխի ոչ ճիշտ հողակցումը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews