ԳլխավորԼուր

Պատերազմի մասնակից մի շարք ուսանողների վարձը պետությունը դեռ չի փոխհատուցել. «Առավոտ»

Որոշ բուհերի այն ուսանողների, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին, ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը կառավարությունը չի փոխհատուցել։

Aravot.am-ին դիմած մի խումբ ուսանողներ, որոնք տարբեր բուհերում են սովորում, եւ որոնք պատերազմի օրերին զինծառայող են եղել, մասնակցել են մարտական գործողություններին, պատմեցին, որ դասերը սկսվելուց հետո բուհի ղեկավարությունը հայտնել է, որ ուսանողները պետք է վճարեն, քանի որ պետությունը դեռ չի փոխհատուցել։

Կառավարությունը դեռ անցյալ տարի ընդունեց որոշում, ըստ որի պատերազմին մասնակցի, մասնակցի երեխայի ուսման մեկ կիսամյակի վարձը կփոխհատուցի պետությունը։ Ուսանողներից մեկը  պատմեց, որ բուհի ղեկավարությանը, ինչպես հարկն է, տեղյակ է պահվել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել, եւ վստահ էր, որ ինքը չպետք է վճարի ուսման վարձը, սակայն նրան տեղեկացրել են, որ պետությունը գումարը չի փոխանցել, հետեւաբար ուսանողը պետք է վճարի․

«Ուսանող էի, երբ զորակոչվեցի բանակ, 2020-ի մարտական գործողություններին մասնակցել եմ։ Զորացրվել եմ, ուսումս շարունակում եմ, ինձ ասացին, որ պետք է վճարեմ, պետությունը փողը չի փոխանցել։ Վճարեցի։ Մենք մտածում ենք՝ երեւի առողջապահության նման է, երբ պետպատվերի գումարը վերջացել էր, ու հիվանդներին անվճար էլ չէին սպասարկում։ Երեւի բյուջեում փող չկա, մեր վարձն էլ չեն փոխհատուցում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Comment here