ՌԴ Կիրով քաղաքի բնակիչ, 20-ամյա ուսանողը 2020-ի հունվարին համացանցի միջոցով գնել է կեղծ տեղեկանք՝ ժամանակավոր անաշխատունակության մասին եւ այն ներկայացրել է բուհ՝ փորձելով արդարացնել իր բացակայությունները եւ քննական աշխատանքի պաշտպանության տապալումը։
Բուհի աշխատակիցը, սակայն, կասկածել է տեղեկանքի իսկությանը եւ հաստատում է խնդրել այն բուժհաստատությունից, որը նշված է եղել տեղեկանքում։ Պարզվել է, որ այնտեղ տեղյակ չեն այդ անաշխատունակության թղթի մասին։ Կեղծիքը հաստատել է նաեւ տեխնիկական-քրեաբանական փորձաքննությունը։
Ապագա իրավաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական փաստաթղթ կեղծելու դրդման եւ այն օգտագործելու մեղադրանքով։
Ուսանողն իր մեղքն ընդունել է։ Շուտով նա կկանգնի դատարանի առջեւ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։