ԳլխավորԼուր

«Nissan March»-ն ընկել է ձորակը, 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է, 11-ամյա երեխայինը՝ միջին ծանրության

Հունիսի 20-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անի Թ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 40 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները  (Ջոն Գ․, ծնված 2019 թ․ և Սիլվանա Գ․, ծնված  2009 թ.) տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները Անի Թ․-ի և Սիլվանա Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջոն Գ․-ինը՝ ծանր:

Comment here