Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին Իտալիան արգելել է մուտք գործել իր տարածք: Պատճառը կորոնավիրուսի տարածման արագ տեմպերն են:
Հայաստանից բացի, ցանկում ընդգրկված են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն եւ Դոմինիկյան Հանրապետությունը:
Արգելքը տարածվում է նաեւ այլ պետությունների այն քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են վերոնշյալ երկրներից որեւէ մեկում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։