ԳլխավորԼուր

Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։

Հուսանք, որ երբ գա վաղը, ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»,-գրել է Ն. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանցի զինծառայողները 3 վայրում (Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում) խախտել են ՀՀ պետական սահմանն ու առաջ եկել 3-3.5 կմ։ Պաշտպանության նախարարությունն արդեն 5-րդ օրն է՝ բանակցություններ է վարում թշնամու հետ՝ հառցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Comment here