ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին նա ասել է այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ նա ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել 2019 թ. մայիսի 30-ին։
Այսօր Երևանի պետական համալսարանում Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվել, որի օրակարգում նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցն էր:
Ընտրությունը նախատեսված է մարտի 23-ին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։