Facebook-ը փոխում է անվանումը, տեսաուղերձի ժամանակ տեղեկացրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta», — հայտարարել Է Ցուկերբերգը Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ:
Նա ճշտել է, որ Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
Այն ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։
«Մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգը և ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի ժապավենի (անվերջության) տեսքով։
Նրա խոսքով՝ Metaverse-ը կարող է դառնալ հաջորդ խոշոր սոցիալական հարթակը, և մի քանի տեխնոլոգիական ընկերություններ կստեղծեն այն առաջիկա 10 և ավելի տարիների ընթացքում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։