ԳլխավորԼուր

Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1390-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Խզմալյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ
Հակոբ Քնաջյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Էլինար Ավետիսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հենրիկ Հովհաննիսյան — ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Վարդան Մկրտչյան — «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռուբեն Բաբայան — «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վահան Բադալյան — «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արթուր Մանուկյան — Դերասան, երաժիշտ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ժիրայր Դադասյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դասախոս
Դավիթ Հակոբյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դասախոս
Արշակ Մարգարյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դասախոս
Հասմիկ Ծատուրյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս
Նարինե Ասլանյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հարություն Մինասյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող
Լիլիթ Հովհաննիսյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող
Աշոտ Ղազարյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Արվեստի կառավարում բաժնի ուսանող
Հովսեփ Գոլնավազյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
Վովա Արզումանյան — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի 16-Ա որոշումը, որով հաստատվել էր բուհի խորհրդի նախորդ կազմը: