ԳլխավորԼուր

Գործնական պարապմունք՝ ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում

Գործնական պարապմունք՝ ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում

ՀԱԱՀ «Սանիտարական փորձաքննություն» մասնագիտության մագիստրանտները «Սննդամթերքի փորձաքննություն եւ վերահսկում» առարկայի մարտի 28-ի գործնական պարապմունքն անցկացրեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում: Թեման հացի փորձաքննությունն էր, հայտնում են բուհից:

«Սննդամթերքի որակի վերահսկման ժամանակ շատ կարեւոր է հսկողությունը մթերքի ստացման յուրաքանչյուր փուլում: Ուստի ակնհայտ է նաեւ արտադրական գործընթացին փորձագետի անմիջական մասնակցության կարեւորությունը: Այդ շղթան մագիստրանտները կարողացան պահպանել գործնական դասի ընթացքում»,- նշել է Սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանը:

Ուսանողները մեծ պատասխանատվությամբ իրականացրեցին հումքի որակի ստուգում, այնուհետեւ լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացրեցին հացաթխում, իսկ պատրաստի հացի փորձաքննությունը կատարեցին մեծ ոգեւորությամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ Ագրարայինի ուսանողների համար այլեւս երազանք չէ դասագործընթացի ժամանակ ինքնուրույն սննդամթերք պատրաստելու եւ դրա որակը գնահատելու հնարավորությունը, որ սովոր էինք տեսնել արտերկրի համալսարաններում»,- ասել է Սիրանուշ Ալթունյանը: