ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Օշական գյուղի դպրոցական մասնաշենքում

Ապրիլի 29-ին, ժամը 13։08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է երկհարկանի ոչ բնակելի շինություն, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին կից կիսակառույց դպրոցի մասնաշենքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել` 14:13-ին: Այրվել են սենյակում (մոտ 20 քմ) կուտակած մանրահատակ (մոտ 10 խմ) և 2 պատուհան։