ԳլխավորԼուր

Արտեմ Պատապուտյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում հունիսի 15-ին տեղի ունեցած ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ հրավիրյալ բանախոս, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում, հայտնում են ԵՊՀ-ից։

Պատապուտյանի խոսքով՝ հաջողության հասնելու կարևոր գրավականներից են կրթությունը, քրտնաջան աշխատանքը, նվիրված ուսուցիչներն ու դասախոսները: Նշանավոր գիտնականն իր ելույթում ասաց, որ պետք է հավատալ ուժերին, զբաղվել սիրելի աշխատանքով ու նվիրվել դրան: