ԳլխավորԼուր

Դեպի «Գրեմմի». ջազ կոմպոզիտոր Ջոել Ա. Մարտինի համերգը՝ Synergy Armenia-ում

Synergy Armenia-ում տեղի է ունեցել դասական երաժիշտ, դաշնակահար, ջազ կոմպոզիտոր Ջոել Ա. Մարտինի բացառիկ՝ «Jazzical Komitas-Passion of Fire» խորագրով մենահամերգը։

Դաշնակահարի կատարմամբ հնչել են Կոմիտաս վարդապետի հայտնի ստեղծագործություններ՝ «Չինար ես», «Շուշիկի», «Ծաղկած բալենի», «Արի, իմ սոխակ» օրորոցայինը, «Զինվորի երգը» նաև բեթհովենյան ջազային մշակումներ:

Մենահամերգին Synergy ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ջոել Ա․ Մարտինի «Jazzical Komitas-Passion of Fire» ձայնասկավառակը 2022-23 թթ. «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն համաշխարհային երաժշտություն» անվանակարգում առաջադրվելու ճանապարհին է: Իսկ Ջոել Մարտինը պատմել է՝ ինչպես է սիրահարվել հայկական երաժշտությանն ու որոշել աշխարհին ճանաչելի դարձնել կոմիտասյան և հայկական մեղեդիները:

Համերգին ներկա են եղել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության ներկայացուցիչներ, արվեստագետներ: