«Եթե ակտիվ եք, սիրում եք շփվել, ունեք հաղորդակցման լավ հմտություններ և փնտրում եք Ձեր սրտի աշխատանքը, սպասում ենք Ձեզ մեր վաճառքի և սպասարկման թիմում»,-հայտնում են բջջային կապի օպերատոր ու ինտերնետ-պրովայդեր Ucom ընկերությունից։
Աշխատանքի նկարագրությունը`
Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:
Նոր թիմակիցներ փնտրելիս մեզ համար կարևոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլև մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունն ու արագ սովորելու ունակությունը:
Աշխատանքի պարտականություններ`
• Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,
• Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,
• Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,
• Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Պահանջված որակավորում՝
• Բարձրագույն կրթություն,
• Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
• MS Office (Excell, Word) իմացություն,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• Բանավոր հաղորդակցման հմտություններ,
• Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
• Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Վաճառքի և սպասարկման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք:
Հ․Գ․ Վերնագրի դաշտը սխալ նշելու դեպքում ձեր ինքնակենսագրականի դիտարկվելու հավանականությունը մի փոքր պակասում է ։)