ԳլխավորԼուր

Սամուել Սևյանը հաղթեց «Jermuk Ashkhar» շախմատի մրցաշարում

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր։

Սևյանն այս մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց` 3 պարտիա ավարտեց հաղթանակով, 6 անգամ ոչ–ոքի խաղաց։

Երկրորդից չորրորդ տեղերը հնգական միավորով կիսեցին Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբային և Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։

Մրցաշարն անցկացվեց Ջերմուկում մայիսի 3-ից 11-ը: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ էր: