ԳլխավորԼուր

Հայաստանը 10 մեդալ է նվաճել Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում

Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ տեղում է

Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 10 մեդալով՝ 2 ոսկի, 5 արծաթ և 3 բրոնզ, թիմային հաշվարկում 2-րդն է, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ 5 մարզիկ` Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ) նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 3 մարզիկ` Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացել են բրոնզե պարգևի։

Հայաստանը 4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել է աղջիկների պայքարում. Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ),  Անահիտ Հարությունյանը (57 կգ ) և Վիկտորյա Սահակյանը (75 կգ) նվաճել են արծաթե մեդալ։ Նանա Բալասանյանն (46 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ ) նվաճել են բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ պատանիների Եվրոպայի առաջնությունն ընթանում էր Սերբիայի Նովի Պազար քաղաքում հուլիսի 10-16-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Հավաքականի մարզիչ Աշիկ Գրիգորյանը գավաթ է ստանում
Հավաքականի մարզիչ Աշիկ Գրիգորյանը գավաթ է ստանում