ԳլխավորԼուր

Հայաստանի որ բուհերն ինչքան հարկ են վճարել 2025-ի առաջին կիսամյակում

Խոշոր հարկատու բուհեր

Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր 2025 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.amը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:

Առաջատարը Երևանի պետական  համալսարանն է. այն 2025-ի հունվար-հունիս ժամանակահատվածում պետությանը վճարել է 1 մլրդ 736 մլն 154 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 103-րդ հորիզոնականում։

Երկրորդ հորիզոնականում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է՝  1 մլրդ 564 մլն 277 հազար դրամով զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 118-րդ հորիզոնականը։

Խոշոր հարկատու բուհերի եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 860 մլն 789 հազար դրամ ու հայտնվել 207-րդ հորիզոնականում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 673 մլն 657 հազար (267-րդ հորիզոնական), Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 506 մլն 523 հազար (357), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 441 մլն 915 հազար դրամ (397)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նշված ժամանակահատվածում վճարել է 378 մլն 641 հազար դրամ (463), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 359 մլն 95 հազար (499), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 256 մլն 960 հազար (705) դրամ։

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը այս տարվա առաջին 6 ամսում վճարել է 247 մլն 334 հազար դրամ (735), Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 241 մլն 489 հազար (759), Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ 230 մլն 978 հազար դրամ (797)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews