ԳլխավորԼուր

Գոռ Խաչատրյանը՝ Եվրոպայի հրաձգության չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Գոռ Խաչատրյանը՝ Եվրոպայի հրաձգության չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի հրաձգության առաջնության վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվեց մեր թիմի հաջողությամբ, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը 383 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը։

Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը։

Ավելի վաղ առաջնությունում անհատական հաջողություններ էին գրանցել ՀՀ-ն ներկայացնող աղջիկներն ու Գոռ Խաչատրյան- Հովհաննես Մարգարյան- Հայկ Մինասյան եռյակը։