ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Ուսանողական աշուն−2025»-ը

ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Ուսանողական աշուն−2025»-ը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «Ուսանողական աշուն−2025» մարզամշակութային փառատոնը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։ Շուրջ մեկ ամիս տևող միջոցառումների շրջանակում համալսարանի վեց ֆակուլտետներն ու ֆինանսատնտեսագիտական քոլեջը կմրցեն սպորտային, ինտելեկտուալ, մշակութային խաղերում՝ փորձելով նվաճել լավագույնի տիտղոսը։

Այսօր բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը, ինչպես նաև ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն ու ամբիոնի դասախոսները։

ՈւԽ նախագահ Արև Մանուկյանը ազդարարեց փառատոնի բացումը՝ ընդգծելով, որ այն անխախտ ավանդույթ է ՀՊՏՀ ուսանողների կյանքում և կրթում, զարգացնում ու համախմբում է մասնակիցներին։

«Ուսանողական աշուն−2025»-ը կավարտվի ավանդական գալահամերգով։ Մասնակիցները կներկայանան երաժշտական, պարային և ստեղծագործական կատարումներով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews