ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում արյուն են հանձնել

ԵՊՀ-ում արյուն են հանձնել

Հայաստանում արյան պաշարների պակասը շարունակում է մնալ հրատապ խնդիր, և հենց այդ խնդրի կարգավորման նպատակով ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակում այսօր ԵՊՀ-ում անցկացվել է արյան պաշարների համալրման գործընթաց, հայտնում են Մայր բուհից։

«Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր» բարեգործական նախաձեռնությունն իրականացվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում առկա արյան պաշարների դեֆիցիտը և դրա հաղթահարման անհրաժեշտությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է հավաքագրել արյուն՝ օգնելու այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։

Համալսարանում կազմակերպված արյան հավաքագրմանը մասնակցել են ուսանողներ, դասախոսներ, վարչական ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնց շնորհիվ հավաքագրված արյունը կուղղվի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաների ու մեծահասակների բուժմանը, բարդ ծննդաբերություն ունեցած կանանց օգնությանը, ծանր վիրահատությունների ենթարկվող հիվանդներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ արյան անձեռնմխելի պաշարների ապահովմանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews