ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի աշակերտն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի Regeneron ISEF-2026 միջազգային գիտական մրցույթում

Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում կայացած Regeneron International Science and Engineering Fair (ISEF) 2026-ի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։

Ալբերտ Շահինյանն այս հեղինակավոր միջազգային մրցույթի հնարավորությունը ձեռք է բերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից կազմակերպված Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլում, որտեղ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հատուկ մրցանակի։

Ալբերտ Շահինյանի հետազոտությունը նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting — AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews