Այս տարի Հայաստանում 12–րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9–րդ դասարանը` ավելի քան 39 հազար երեխա, ՀՀ կառավարության նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ վաղը` մայիսի 22–ին, Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը» (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մայիսի 23-ին-խմբ.)։ Նախարարը նախապես շնորհավորեց բոլոր շրջանավարտներից` մաղթելով հաջողություններ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



