ԳլխավորԼուր

31 բուհի 119 մասնագիտություն ոչ մի դիմորդ չունի. ԳԹԿ

Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն այսօր ներկայացրել է հայտագրված դիմորդների թիվը, ամենապահանջված մասնագիտությունները։

Նա նշել է, որ ամենապահանջած մասնագիտությունների տասնյակն անփոփոխ է մնացել անցած տարվա համեմատ։

Առաջին տեղում կրկին ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա»-ն է՝ 2.9 դիմորդ մեկ տեղի համար, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ»-ն է (2.3 դիմորդ), երրորդը  ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ն է (2.1), չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտություն»-ը (2)։

Ի դեպ, ամենապահանջված 10 մասնագիտություններից կեսը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են, հայտնեց Նասիբյանը։

Դիմորդների թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդում` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։

Նասիբյանը նաև հայտնել է, որ 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews