ԳլխավորԼուր

Հայաստանը ներկայացնող ՀՖԿՍՊԻ-ի թիմը հաղթել է միջհամալսարանական միջազգային ուսանողական մրցաշարում

ՀՖԿՍՊԻ-ի թիմը հաղթել է միջհամալսարանական միջազգային ուսանողական մրցաշարում

Հունիսի 17-ից 21-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է շախմատի միջհամալսարանական միջազգային ուսանողական թիմային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի ուսանողական հավաքականը ներկայացրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ուսանողները։

Մրցաշարին մասնակցել են 9 երկրների ուսանողական հավաքականներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։

ՀՖԿՍՊԻ-ի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝

  • Ռոբերտ Փիլիպոսյան
  • Արսեն Դավթյան
  • Էդգար Հայրապետյան
  • Ալեքս Մանուկյան

Թիմի ավագ՝ միջազգային մրցավար, դոցենտ Երվանդ Հակոբյան։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews