ԳլխավորԼուր

Ընդունելություն՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ (ԵՕՀՊՄՔ)

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հայտարարում է 2026 -2027թթ. ուսումնական տարվա ընդունելություն 7-րդ դասարանից սկսած։

Մարզական բաժանմունքներ

  • Բռնցքամարտ
  • Հունահռոմեական ըմբշամարտ
  • Ազատ ըմբշամարտ
  • Ձյուդո-սամբո ըմբշամարտ
  • Ծանրամարտ
  • Ատլետիկա
  • Սպորտային ակրոբատիկա
  • Ֆուտբոլ
  • Սեղանի թենիս
  • Հեծանվային սպորտ.
  • Մարմնամարզություն և գեղարվեստական մարամնամարզություն
  • Ջրային մարզաձևեր
  • Բասկետբոլ
  • Թաեքվանդո

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:

ԵՕՀՊՄ քոլեջում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն ուսման և շուրջամյա մարզումների համար: Կազմակերպվում են ամառային և ձմեռային մարզաառողջարարական ճամբարներ, ուսումնամարզական հավաքներ: Ուսանողները ապահովվում են սնունդով: Հեռավոր մարզերից ընդունվածներին հատկացվում է հանրակացարան:

Քննություններ

  • օգոստոսի 19-ին /Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն/- ժամը 10։00-ին ,
  • օգոստոսի 21-ին /Մասնագիտություն /- ժամը 10։00-ին։

Փաստաթղթերի ընդունում

2026թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ ամեն օր / բացի շաբաթ և կիրակի օրերից/, ժամը 10։ 00- 15։00 -ը:

Ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը /թղթապանակի մեջ/.

  • Դիմում /լրացվում է տեղում/:
  • Երաշխավորագիր մարզադպրոցի կողմից՝ նշելով մարզական արդյունքները /հաստատված մարզադպրոցի կամ համայնքի համապատասխան մասնագետի կողմից/:
  • Բժշկական տեղեկանք պոլիկլինիկայից առողջության մասին:
  • Ծննդյան վկայականի պատճենը /2 հատ/:
  • Սոցքարտի պատճենը /2 հատ/:
  • Լուսանկար 6 հատ /3 X 4/:
  • Տեղեկանք բնակավայրից:
  • Առաջադիմության /փոխադրման տեղեկանք/ թերթիկ կամ հիմնական կրթության վկայական:
  • Մրցաշարերում գրաված տեղերի հավաստագրերի պատճենները:

ԵՕՀՊՄ քոլեջի հասցեն` Երևան 32, Մանուկյան փող. 31, հեռախոս 010-77-14-77, 010-77-34-00

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews