ԳլխավորԼուր

Ամփոփվել են ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 1-ին փուլի ընդունելության արդյունքները

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Ամփոփվել են 2026-2027 ուստարվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) առկա մագիստրատուրայի (անվճար և վճարովի ուսուցման) 1-ին փուլի ընդունելության մրցույթի արդյունքները, որոնք հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Այսպիսով՝ ՀՊՏՀ անվճար ուսուցմամբ առկա մագիստրատուրա է ընդունվել 85, վճարովի ուսուցմամբ՝ 442 և արտոնությամբ՝ 3 դիմորդ։ Անվճար ուսուցմամբ ընդունվածների ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, վճարովի ուսուցմամբ՝ այստեղ, արտոնությամբ՝ այստեղ։

Բուհից հիշեցնում են, որ օգոստոսի 17-ից օգոստոսի 28-ը ներառյալ կընթանա ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews