Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Սպորտի կառավարման կենտրոնում: Սկիզբը՝ ժամը 19.00-ին, մուտքն ազատ է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




