Սամվել Տերտերյանը (77 կգ) 4։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։
Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Էդգար Պետրոսյանը (55 կգ) արծաթե մեդալներ նվաճեցին։
Մարգարյանը եզրափակիչում 3:12 հաշվով զիջեց Մակսուտ Սուլթանովին (Ուկրաինա)։ Իսկ Պետրոսյանը (55 կգ) եզրափակիչում ցավալի պարտություն կրեց՝ զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Էմին Ջավադլիին (4:6 + տուշե)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Հյուսիսային Մակեդոնիայում հուլիսի 6-12-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


